211652_close_icon

Այսօր բուհերի ճակատագիրն անորոշ է, եւ արդեն խոսակցություններ կան, ոչ պետական բուհեր շուտով փակվելու են. «ՉԻ»

views-count1740 դիտում article-date 09:00 01-09-2015
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Անկախ իշխանության կողմից հնչող հայտարարություններին, թե կրթության որակը գնալով բարձրանում է, ինչն էլ խթան կհանդիսանա դիմորդների թվի աճին, միեւնույնն է՝ դիմորդների թիվը տարեցտարի շարունակվում է նվազել: Ուսումնական հաստատությունների ղեկավարներից շատերի կարծիքով՝ պատճառը կրթական սխալ քաղաքականությունն է: Այսինքն՝ կրթության եւ գիտության նախարարության պատճառով է, որ այսօր բուհերի ճակատագիրն անորոշ է, եւ արդեն խոսակցություններ կան, ոչ պետական բուհեր շուտով փակվելու են: «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի խոսքով՝ կրթության հանդեպ հետաքրքրությունը գնալով մարում է: Ըստ նրա՝ պատճառներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է»:

Նմանատիպ նյութեր