1889 դիտում
14:00 06-03-2015
Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ 3 պետական բուհեր ստացել են հավատարմագիր
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու "Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն" հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի՝ "Երևանի պետական համալսարան" հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ "Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան" և "Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան" հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:
Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու ընթացակարգերը:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:
Նմանատիպ նյութեր
1134 դիտում
16:24 22-06-2015
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ևս 2 բուհ ստացավ հավատարմագիր
1188 դիտում
12:21 18-03-2015
Արմեն Աշոտյանի հրամանով երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
1200 դիտում
14:11 02-07-2015
Արմեն Աշոտյանի հրամանով 2015-2016 ուստարվանից Հայաստանի ևս 100 դպրոցներում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան
Այս բաժնից
1060 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
991 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին