2873 դիտում
22:14 08-06-2018
Մեկնարկել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման 2-րդ շրջափուլը. 5 բուհեր միաժամանակ դիմել են վերահավատարմագրման
Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանները, ՀՀ պետական կառավարման ակադեմիան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան վերահավատարմագրման դիմում են ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ):
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը այս բուհերին 2015 թվականին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրում ստանալուց հետո բուհերը քայլեր են ձեռնարկել փորձագետների մատնանշած խնդիրների վերացման և բարելավման ծրագրի իրագործման ուղղությամբ: Հավատարմագրում ստանալուց երկու տարի անց բուհերը հաշվետվություն են ներկայացրել ՈԱԱԿ իրենց բարելավման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Իսկ այժմ՝ հավատարմագրման ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, դիմել են վերահավատարմագրման. հավատարմագրման գործընթացը տևում է շուրջ 1 տարի:
Բուհերի վերահավատարմագրման ժամանակ փորձագիտական խումբը նաև ուսումնասիրելու է, թե բուհը որքանով է իրագործել բարելավման ծրագիրը և ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները:
Նշենք, որ մինչ այս վերահավատարմագրման համար դիմել էին 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած երկու բուհեր՝ Հյուսիսային և Եվրասիա համալսարանները: Հյուսիսային համալսարանն այս անգամ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման գործընթացն ընթացքում է:
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
22:27 17-06-2015
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական
1542 դիտում
22:28 03-07-2015
Երկու բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում է կայացվել
1659 դիտում
09:00 01-09-2015
Այսօր բուհերի ճակատագիրն անորոշ է, եւ արդեն խոսակցություններ կան, ոչ պետական բուհեր շուտով փակվելու են. «ՉԻ»
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան