Հայտնի է աշխարհի ամենահարուստ երաժիշտը
Իռլանդական U2 խմբի վոկալիստ Բոնոն ճանաչվել է որպես աշխարհի ամենահարուստ երաժիշտ: Նրա կարողությունը գնահատվում է 1,5 միլիոարդ դոլար: Երկրորդ տեղում է Փոլ Մաքքարթնին՝ 1,1 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ երրորդում՝ Մադոննան՝ 800 միլիոն դոլար կարողությամբ:
Նշենք, որ 2009թ. Բոնոն գնել է Facebook-ի բաժնետոմսերի 2,3%-ը, որի միջոցով վեց տարում աշխատել է 1,4 միլիարդ դոլար: Նա նաեւ ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: