Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» մրցանակին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ Վիեննայում, որի ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցեռնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը:
Տեղեկության համաձայն հենց նա էլ հայ տաղանդավոր ջութակահարին է հանձնել մրցանակը: Բացի այդ, Ս. Խաչատրյանը կստանա 75,000 շվեյցարական ֆրանկ՝ որպես պարգևավճար՝ երաժշտական ոլորտում ներդրած իր ավանդի համար:
Սեպտեմբերի 13-ին Խաչատրյանը համերգով հանդես կգա ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: