1585 դիտում
23:33 31-08-2015
«Երևանյան ամառ 2015»-ը եզրափակվեց
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի շուրջբոլորն էր, ուր տեղի են ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։
Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. վեց տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։
Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ են ունեցել Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև Արփին՝ «Hayway» բենդի հետ։
Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երևանի մասին։
Համերգն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նաև շրջել ու զրուցել է բացօթյա համերգին եկած քաղաքացիների Համերգը շարունակվել է մինչ ուշ գիշեր։
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
19:13 01-09-2014
«Երևանյան ամառ» ծրագիրը եզրափակվեց նոր ուսումնական տարվա նախօրյակին
8859 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
2631 դիտում
23:21 20-08-2015
«Երևանյան բարդ» երեկո՝ «Երևանյան ամառ 2015» ծրագրում
Այս բաժնից
727 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1483 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա