211652_close_icon
views-count1071 դիտում article-date 22:18 31-08-2015

Հայաստանը մասնակցեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության «Բաց օր» ցուցահանդես-տոնավաճառին

Օգոստոսի 30-ին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հրավերով Գերմանիայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացվեց նախարարության «Բաց օր» ցուցահանդես-տոնավաճառում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Հանս-Յոախիմ Ֆուխտելն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին` մասնակցության հրավերն ընդունելու համար` կոչ անելով այցելուներին ծանոթանալու տաղավարում ներկայացված տեղեկատվական նյութերին: Բացման խոսքից հետո Հանս-Յոախիմ Ֆուխտելն այցելեց Հայաստանի տաղավար, որտեղ դեսպան Սմբատյանը վերջինիս ծանոթացրեց ներկայացված ապրանքներին: Հայաստանի տաղավար այցելած ավելի քան 1500 հյուրերին անվճար տրամադրվեցին Հայաստանի և Արցախի մշակույթի, պատմության և տնտեսության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, հայկական գինիներ, քաղցրավենիք և տարբեր հուշանվերներ: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն: Դեսպանությունը հանդես եկավ նաև մանկահասակ այցելուների համար նախատեսված «Գրիր քո անունը հայերեն» խորագրով առանձին ծրագրով:

Նմանատիպ նյութեր