211652_close_icon
views-count1000 դիտում article-date 17:56 31-08-2015

Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում օգոստոսի 28-ին ԼՂՀ-ում էր Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպված ուխտագնացության մասնակիցները և պաշտոնական այցով Արցախում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են դրել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակության անդամները ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել նաև 1992-93 թթ. Գյուլիբերդում մղված մարտերի ընթացքում զոհված «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկների հիշատակին: ԼՂՀ-ում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի (նախկինում՝ Գյուլիբերդ) ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ Ծաղկաբերդ գյուղի Ա. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված խաչքարի կողքին ստեղծվել է նաև գեղեցիկ պուրակ՝ համալրված «Նոր Նորք» խորհրդանշական 6 նստարանով և աղբամաններով: Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել են նաև կրթօջախի պայմաններին: Ի նշան Երևանի Նոր Նորք և ԼՂՀ Քաշաթաղ շրջանների միջև ձևավորված բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը խորհրդանշական հուշանվերներ է հանձնել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենին: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նաև 50 դպրոցական պայուսակ է նվիրել Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին՝ առաջին դասարանցի աշակերտներին տոնական անակնկալ մատուցելու համար: Երևանի Նոր Նորք և ԼՂՀ Քաշաթաղ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Քաշաթաղում է հյուրընկալվել նաև «Երևանյան կրկեսը»: Կրկեսային ծրագրին քաշաթաղցիների հետ միասին հետևել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Արցախցի փոքրիկներին բարձր տրամադրություն ու ծիծաղ պարգևած նախաձեռնությունը լավագույն նվերն էր քաշաթաղցիներին` ամռան ավարտի առիթով:

Նմանատիպ նյութեր