211652_close_icon
views-count1616 դիտում article-date 11:37 19-08-2015

Նորք-Մարաշ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատատակազմի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ մեկնել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի շրջանակում կայացել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են համագործակցության ներկա վիճակը և առաջիկա ծրագրերն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև աշխատակազմերի միջև փորձի փոխանակման, սոցիալական, կրթության և մշակույթի հարցերի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքներին։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վերահաստատել է արդեն համագործակցության ծրագրերն առաջիկայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը: Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր