Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է Նովոսիբիրսկ
                        Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Նովոսիբիրսկ էր մեկնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ։ 
Երևանի պատվիրակությունը մասնակցել է տոնական շքերթին և միջոցառումներին, ինչպես նաև աշխատանքային ընդլայնված նիստի, որի  ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ։ Արմեն Ուլիխանյանը Նովոսիբիրսկի քաղաքապետին է հանձնել հուշանվերներ, այդ թվում նաև  Հայոց ցեղասպանության 100-րդ 
տարելիցի խորհրդանիշով։
 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը Երևան և Նովոսիբիրսկ քույր քաղաքների միջև  համագործակցությունը սերտացնելու համատեքստում պայմանավորվորվել են հաջորդ այցի ընթացքում Նովոսիբիրսկի Կենտրոն և Երևանի Նոր Նորք վարչական շրջանների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

