1156 դիտում
14:47 31-08-2015
«Կոչումով բժիշկ»-ը ներկայացնում է Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ բժշկական ընտանիքը. տեսանյութ
Մեր երկրում նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը միավորելով երկու ազգանուններ հիմք են դնում տոհմիկ բժշկական գերդաստանների ձևավորմանը: Դրա վառ օրինակներից է Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ բժշկական ընտանիքը, որը ներկայացնում է բժշկական հինգ սերունդ:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտաբանական անատոմիայի բաժանմունքի ցիտոլոգ Նատալյա Մալխասյանը ընտանիքի պատմության սկսում է իր մայրական կողմի պապից' Արտաշես Մելիք-Ադամյանից: Անվանի պրոֆեսորի անունը կրող փողոցում ընտանիքի բոլոր անդամներով լուսանկարվելը ձևավորված գեղեցիկ ավանդույթ է:
Արտաշես Մելիք-Ադամյանն անգնահատելի ծառայություններ է մատուցել հանրապետության բուժավայրերի և հանքային ջրերի ուսումնասիրման գործում: Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարանները։
Բժիշկ էր նաև Նատալյա Մալխասյանի հայրական կողմի պապիկը`Արամայիս Մալխասյանը: Նրա որդին` Վիգեն Մալխասյանը, ընտանիքի երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչն է: Հայ խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտության դոկտոր (1960), պրոֆեսորը 1939թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Նա առաջինն է Հայաստանում կատարել էզոֆագոպլաստիկա և, խուսափելով բազմափուլ վիրահատությունից, այն ավարտել երկու փուլով, ֆիզիոլոգիական տեսակետից ստանալով բավարար արդյունք:
Մասնագիտական շրջանակներում լայն տարածում է ստացել և բարձր գնահատականի արժանացել Վիգեն Մալխասյանի' «Վիրաբույժի անձի առանձնահատկությունները դեոնթոլոգիական տեսանկյունից» աշխատությունը («Oсобенности личности хирурга с деонтологической точки зрения»):
Վիգեն Մալխասյանի երեխաները' Նատալյա և Անդրեյ Մալխասյանները ևս որպես կոչում ընտրեցին բժշկությունը: Անդրեյ Մալխասյանի երկու որդիներից' Վիգենը գնաց հոր ճանապարհով: Վիգեն Մալխասյան կրտսերը հպարտությամբ է կրում անվանի պապի անունը:
Թողարկման ամբողջական տեքստային և վիդեո տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
12:24 07-10-2014
«Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների բժշկական ընտանիքին. տեսանյութ
1606 դիտում
16:41 29-02-2016
«Կոչումով բժիշկ» նախագծի 21-րդ թողարկումը նվիրված է Սիմոնյաններ-Բազարչյաններ բժշկական ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
715 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1477 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա