844 դիտում
13:53 31-08-2015
Նավուր համայնքի նորակառույց ամբուլատորիան արդեն իսկ սպասարկել է 120 բնակչի
ՀՀ Տավուշի մարզի Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնը մեկամսյա գործունեության ընթացքում ամբուլատոր բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցված ամբուլատորիան սպասարկում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների գրեթե 1970 բնակչի: Կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանի խոսքով` ամբուլատորիայի շահագործումից անմիջապես հետո ակտիվորեն սկսել են իրականացվել սոցփաթեթի շահառուների բժշկական զննության աշխատանքները: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվում են նաև դպրոցահասակ երեխաների անհրաժեշտ բժշկական հետազոտությունները` կապված քաշի, հասակի, տեսողոթյան հետ: Այստեղ կատարվում են նաև 6 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստումները:
Նշենք, որ ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուրի համայնքն ընդգրկվել է Համաշխարհային բանկի հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում հին ամբուլատորիայի շենքի վերակառուցումը նպատակահարմար չէր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: ՀՀ առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ նորակառույց ամբուլատորիան համալրվել է սառնարանով, ինչի բացակայությունը նախկինում դեղերի պահպանման խնդիրներ էր առաջացնում: Նավուր գյուղի բնակիչների գնահատմամբ` ամբուլատորիայի կառուցումը մեծ նշանակություն ունի իրենց համայնքի համար:
Նմանատիպ նյութեր
3825 դիտում
23:28 19-05-2020
Ծովակում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան. փակվել է ամբուլատորիան. գյուղապետի ընտանիքն ինքնամեկուսացել է
838 դիտում
10:12 29-12-2014
ԻԼԻՊ-ը կես տարում 2000 սիրիացի խաղաղ բնակչի և սեփական խմբավորման 120 անդամի է սպանել
Այս բաժնից
718 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1477 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա