Ծովակում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան. փակվել է ամբուլատորիան. գյուղապետի ընտանիքն ինքնամեկուսացել է
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում կորոնավիրուսով վարակվածության 7 դեպք կա, ինքնամեկուսացված է նաեւ գյուղապետի ընտանիքը։ Այս լուրը [url=https://news.am/arm/news/579657.html?fbclid=IwAR2pcPNJTWeBbLgnkRfhCqxml8mpHYxlA3NTztsFTLpkFSlxsP2Gbw9qCNU]NEWS.am-[/url]ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Գարիկ Հակոբյանը։
Նա նշեց, որ համայնքի ամբուլատորիան չի գործում, քանի որ կորոնավիրուսով վարակված են նաեւ 2 բուժքույրերը։
Հակոբյանը հայտնեց, որ ինքը նույնպես շփվել է բուժքույրերի հետ եւ հանդիսանում կոնտակտավոր. «Երեկ ընտանիքում թեստավորվեցինք, վաղը կիմանանք պատասխանները։ 3 օր է, որ մեկուսացված ենք»։
Համայնքապետը հայտնեց, որ վարակվածների մեջ կան նաեւ տարեցներ. «70 տարեկան ամուսիններ կան»։