Ավստրիական OMV ընկերությունը դատական գործ է հարուցել Դավութօղլուի դեմ
Ավստրիական OMV ընկերությունը դիմել է Համաշխարհային բանկի արբիտրաժային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիայի իշխանություններին, այդ թվում՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
Ընկերությունը հայտարարել է, որ Nabucco նախագծի գազատարի՝ Ադրբեջանի և Ավստրիայի միջև ընկած հատվածի շինարարության չեղյալ հայտարարվելուց հետո մեծ կորուստներ է կրել:
Ընկերությունում գտնում են, որ Թուրքիան մեղավոր է նրա համար, որ սկզբնական շրջանում աջակցելով Nabucco նախագծին՝ արդյունքում միացավ ռուսական կողմի առաջարկած այլընտրանքային «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը:
Խոսքը, մասնավորապես, գնում է առնվազն նախապատրաստական աշխատանքների համար ընկերության ծախսած գումարների մասին: