«Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում 1 ամսվա ընթացքում 91 մարդ են սպանել
Հուլիսի 29-ից օգոստոսի 29-նն ընկած ժամանակահատվածում «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի այն տարածքներում, որոնք գտնվում են նրանց վերահսկողության տակ, 91 մարդ են սպանել: Այդ մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների ուսումնասիրման խորհրդի տվյալները:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն, մահապատժի ենթարկվածների շրջանում կան քաղաքացիական անձինք, Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներ և Սիրիայի կառավարական զինված ուժերի զինծառայողներ:
Իսլամիստները իրենց ստեղծումից ի վեր, մահապատժի են ենթարկել 3156 սիրիացիներ, որոնցից 1800-ից ավելին քաղաքացիական անձինք են: