«Իսլամական պետության» գրոհայինները չինացի գերիների են սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտնել են, որ սպանել են Չինաստանի 2 քաղաքացիների, որոնց այս տարվա մայիսի վերջին առևանգել են Պակիստանում, հաղորդում է BBC-ն։
Հայտարարությունն արվել է Telegram-ի մեսինջերի միջոցով։ Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ստուգում է ԻՊ-ի հայտարարության իսկությունը։
Երիտասարդ ողջկան և տղային ահաբեկիչներն առևանգել էին Կվետտա քաղաքից, որտեղ նրանք մեկնել էին՝ ուսումնասիրելու ուրդու լեզուն։
Քաղաքը գտնվում է Պակիստանի հարավ-արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու, որտեղ մի շարք բնակավայրեր գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ։ Հունիսի 4-ին Պակիստանի անվտանգության ծառայությունները եռօրյա գործողություններ են իրականացրել՝ զույգին գտնելու նպատակով, սակայն ապարդյուն։