«Իսլամական պետության» անդամները Սիրիայում 9 երեխաների են սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայի Պալմիր հնագույն քաղաքից ոչ հեռու սպանել են 9 երեխաների և 14 չափահաս մարդկանց, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Սիրիայում Մարդու իրավունքների կենտրոնի մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանիին:
Ռահմանիի խոսքով՝ երեկ հայտնի է դարձել, որ Իրաքում ԻՊ ահաբեկիչները զավթել են նաև Ռամադի քաղաքի վարչական շենքը: Քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել:
Իսկ նախօրեին «Իսլամական պետություն»-ը տեսանյութ է տարածել, որում ԻՊ առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադին, ով, ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, ծանր վիրավոր էր, կոչ է անում աշխարհի բոլոր մուսուլմաններին զենք վերցնել և միանալ «Իսլամական պետությանը»: