Սիրիայում սպանել են խորովածով գայթակղված և «Իսլամական պետության» շարքերը ներգրավված երիտասարդ ադրբեջանցուն. տեսանյութ
Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող ադրբեջանցի Ֆարիզ Դոստալիևը, ով այս տարվա հունվարի 28-ին համացանցում տեղադրված տեսագրության միջոցով կոչ էր անում Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ իր ընտանիքի անդամներին, տեղափոխվել Սիրիա, քանի որ ԻԼԻՊ-ն «ամեն օր իրենց կերակրում է խորովածով և այլ համեղ ուտեստներով», ինչի մասին ինքը չէր կարող անգամ երազել Ադրբեջանում:
Ֆ. Դոստալիևը սպանվել է փետրվարի 10-ին՝ սիրիական բանակի հետ մարտերում: