1875 դիտում
16:11 30-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:
Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն և բարգավաճում:
Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի և Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
2021 դիտում
11:45 30-08-2019
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Այս բաժնից
478 դիտում
13:37 27-04-2024
Հայաստանի իշխանությունները Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա ՀՀ․ դեսպան
364 դիտում
12:48 27-04-2024
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ