Տղամարդը հրաշքով է փրկում բարձրահարկ շենքի պատուհանից կախված երեխային. տեսանյութ
Չինաստանում բարձրահարկ շենքի պատուհանից կախված աղջնակին հրաշքով էր հաջողվել փրկել:
Բանն այն է, որ շենքի կողքով զբոսնող տղամարդը օգնության ձայն էր լսել և նկատել էր պատուհանի ճաղավանդակից կախված երեխային:
Նա շտապել էր կողքի բնակարան և հատակը մաքրելու փայտի օգնությամբ, վտանգելով սեփական կյանքը` պահել երեխային այդ վիճակով 20 րոպե` մինչ նրա ծնողները վերադարձել էին տուն և ներս քաշել երեխային:
Ներկայացնում ենք տեսանյութը: