ԱՄՆ-ում ուսուցիչը 111 անգամ ուշացել է աշխատանքից
                        ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի բնակիչը դատարանի առաջ է կանգնել՝ երկու տարում 111 անգամ աշխատանքից ուշանալու համար: Տարրական դասարանների ուսուցիչ Արնոլդ Անդերսոնը հայտարարել է, որ ուշացումը պայմանավորված է մի «վատ նախասիրությամբ»: 
«Ես չափազանց վատ նախասիրություն ունեմ՝ նախաճաշը, որի պատճառով էլ ուշանում եմ: Ես ստիպված են հրաժարվել դրանից»,-ասել է նա: Ընդ որում, ուսուցիչը դասաժամերից  ուշացել է ընդամենը մի քանի րոպե:  
Այնուամենայնիվ, Անդերսոնը դատարանի որոշմամբ չի դասավանդի մինչեւ հունվարի մեկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

