Մոսկովյան ընկերության տնօրենը կծել է ոստիկանի ձեռքը
Մոսկովյան ընկերություններից մեկի զարգացման գծով տնօրենը վնասել է ոստիկանի ձեռքը, երբ վերջինս ցանկացել է զննել ընկերության տարածքը: Րյաբինովի փողոցում 31-ամյա կինը կծել է իրավապահի ձեռքը:
Տնօրենը ձերբակալվել է եւ տարվել ոստիկանական բաժանմունք: Տուժած ոստիկանն էլ ստիպված է եղել դիմել բժշկի օգնությանը: