Ալերգիայով տառապողներն առավել հակված են ինքնասպանություն գործելուն. գիտնականներ
Ուժեղ ալերգիկ ռեակցիաներով տառապող մարդիկ ավելի մեծ հակում ունեն ինքնասպանություն գործելու, գտնում են դանիացի գիտնականները:
Նրանք հետազոտել են 27,000-ից ավելի ինքնասպանության դեպքեր և եկել եզրակացության, որ ալերգիայով տառապող մարդիկ ավելի հեշտ կարող են գործել ինքնասպանություն:
Ըստ բժիշկների՝ վերջիններիս մոտ ինքնասպանություն գործելու մտքի առաջացման վտանգը 30%-ով ավելի մեծ է, քան այն մարդկանց մոտ, ովքեր ալերգիայի հետ կապված լուրջ խնդիրներ չունեն:
Վերջերս Թայվանի գիտնականները նույնպես հաստատել էին փաստը: