211652_close_icon
views-count2417 դիտում article-date 14:00 21-08-2015

NASA-ն մեկնաբանել է՝ արդյոք Երկիր մոլորակին երկնաքար կբախվի

Որոշ բլոգերում եւ կայքերում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Երկիր մոլորակին երկնաքար է սպառնում, որը կարող է բախվել սեպտեմբերի 15-28-ը: NASA ամերիկայն տիեզերական գործակալությունն արձագանքել է հրապարակումներին՝ հայտարարելով, որ Երկիր մոլորակին ոչինչ չի սպառնում: «Տեղեկությունը, թե երկնաքարն ընկնելու է ծովը՝ Պուերտո Ռիկոյի շրջանում, եւ առաջացած ալիքները ավերածություններ են գործելու Աֆրիկայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ափերի մոտ, պարզապես չի համապատասխանում իրականությանը: Դա բամբասանք է: Իրականում չկա որեւէ գիտական հիմք՝ ասելու համար, որ այդ շրջանում Երկիր մոլորակին երկնաքար է բախվելու»,-ասվում է NASA-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր