Կանաչ թեյն ու կարմիր գինին պաշտպանում են մարդուն խլանալուց
Վաղուց է հայտնի, որ կանաչ թեյը մի շարք օգտակար հատկություններ ունի, սակայն վերջերս ամերիկացի գիտնականները նոր բացահայտում արեցին:
Նրանք մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում եկել են այն եզրակացության, որ կանաչ թեյ խորհուրդ է տրվում խմել այն մարդկանց, ովքեր ուզում են պաշտպանել իրենց լսողությունը, փոխանցում է ladyportal.info-ն:
Տարիների ընթացքում մարդու լսողությունը վատանում է: Դրա պատճառներից մեկը ազատ ռադիկալների ներթափանցումն է օրգանիզմ՝ ի պատասխան բարձր ձայների:
Կանաչ թեյում առկա ռեսվերատրոլ նյութը կարող է ոչնչացնել ազատ ռադիկալները: Այն պարունակվում է նաև ասպիրինի և կարմիր գինու մեջ: