Յակուտիայում հարբած պահակը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ
Յակուտիայի գյուղերից մեկում դպրոցի պահակը, ալկոհոլի ազդեցության տակ, կրակ է բացել հաստատության շենքի ուղղությամբ:
Իրավապահների տվյալներով՝ 34-ամյա տղամարդը կրակել է հրացանից դպրոցի մասնաշենքերից մեկի ուղղությամբ, որում այդ ժամանակ աշակերտներ եւ ուսուցիչներ են գտնվել:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրակոցները վնասել են մասնաշենքի դուռը եւ հարեւան տան ապակիները:
Պահակին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք օգտագործելու համար: