211652_close_icon
views-count890 դիտում article-date 16:53 28-08-2015

«Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» ռազմամարզական մրցույթ հավաքն ավարտվել է

Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ «Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով անձամբ պարգևատրեց հաղթող թիմերին: ԱՊՀ անդամ 12 պետությունների ռազմամարզական-կադետական վարժարաններ ներկայացնող պատանիները խառը սկզբունքով կազմված դասակների կազմում օրեր շարունակ տարբեր մրցաձևերում պայքարում էին լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝ «Ալֆա»՝ 3-րդ հորիզոնական, «Դեսանտուրա»՝ 2-րդ հորիզոնական, «ԱԱՀՋ» (Արագ արձագանքման հատուկ ջոկատ)՝ 1-ին հորիզոնական: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը, կարևորելով նման միջոցառումները երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում, գոհունակություն հայտնեց միջոցառման ընթացքից և արձանագրված արդյունքներից: «Ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են ընկերականության մթնոլորտում, հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: Ես բազմիցս կրկնել եմ, որ մեր սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն»,- նշել է պաշտպանության նախարարը: Շնորհավորելով արտերկրից ժամանած պատվիրակություններին ու հավաք-մրցույթի կազմակերպիչներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց մրցույթի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների ու մասնակիցների ընդհանուր պատրաստվածության բարձր մակարդակը: Պաշտպանության նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմամարզական մրցույթ հավաքն անցկացվեց նախկին խորհրդային միության պետությունների և հատկապես հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարում՝ Մեծ Հայրենականի հաղթանակի 70-ամյակին և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում. «Ես կարծում եմ, որ հավաքի 12-ամյա փորձառությունը Հայաստանում իր գագաթնակետին է հասել: Մեր ժառանգներն արժանի հետնորդներ են. ապագան նրանցն է, և նրանք հաղթանակի իրական կրողներն են լինելու: Ժամանակակից աշխարհում շատ բարդ է մեկ ժողովրդի, մեկ պետության համար կառուցել իր ապագան: Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կերտում ենք ընդհանուր հաղթանակ, ընդհանուր կարողություններ, որպեսզի ապագան էլ միասին կառուցենք: Պատերազմն իսկապես վատ երևույթ է, ու նրանք, ովքեր երբևէ պատերազմ տեսել են, չեն ցանկանա երբեք այլևս տեսնել դա: Այն գիտելիքները, որ դուք այստեղ ստացել եք, պետք է օգտագօրծեք միայն ամբողջ աշխարհում խաղ

Նմանատիպ նյութեր