211652_close_icon
views-count1652 դիտում article-date 20:29 27-08-2015

Ձախողված անասնագողություն, փախուստ, հայտնաբերում

Օգոստոսի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Երևանի Ալեք Մանուկյան և Գնունի փողոցների խաչմերուկից, անասնագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սամվել Ա.-ին: Պարզվել է, որ նա ընկերոջ` 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ի հետ մայիսին իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով եկել են Նորամարգ գյուղ և ոմն Խադոյի անասնագոմից փորձել գողանալ 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, հանել են անասնագոմից, սակայն գողությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ Կոլյա Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր