Ամռանն ավելանում են երեխաների մասնակցությամբ ճանապարհային պատահարները. Նորիկ Սարգսյան. Tert.am
Այս տարվա ամռան երեք ամիսներին երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել երեխաների մասնակցությամբ 123 ճանապարհատրանսպորտային պատահաբար, արդյունքում զոհվել է 6 երեխա, վիրավորվել՝ 136-ը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ցուցանիշները նվազել են նախորդ տարվա ամռան համեմատ, փոխանցում է [url=http://www.Tert.am/am/news/2015/08/27/norik-sargsyan-2/1774460]Tert.am[/url]-ը:
«Նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ պակասել են պատահարների թիվը 4-ով, զոհեր թիվը 2-ով և վիրավորներինը՝ 8-ով։ Այսինքն՝ 2014 թ-ի վթարայնությունն ավելի վատն է եղել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միշտ ամռան երեք ամիսներին երեխաների մասնակցության պատահարների թիվը, քանի որ նրանք ավելի ազատ ռեժիմով են ապրում»,-ասաց նա։
Նորիկ Սարգսյանն ընդգծեց, որ պատահարների մեծամասնությունը հետիոտնի վրա վրաերթեր են, քանի որ երեխաները հաճախ են անթույլատրելի տեղերից հատում փողոցը կամ հեծանիվներով փողոց դուրս գալիս։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2015/08/27/norik-sargsyan-2/1774460]կայքում[/url]: