Մադամ Տյուսոյի թանգարանում կտեղադրեն «բարկացած» կատվի տիկնիկը
                        Մադամ Տյուսոյի թանգարանում նոր ցուցանմուշ կտեղադրվի՝ հայտնի «բարկացած» կատվի տիկնիկը: Կենդանին սոցցանցերում հայտնի է Grumpy Cat անունով: Այդպիսով, նա կլինի առաջին կատուն, որը տիկնիկ կունենա հայտնի թանգարանում: 
Տիկնիկն իրենից ներկայացնելու է ռոբոտ, որը կկատարի հինգ տարբեր հրամաններ: Այն պատրաստ կլինի այս տարի եւ կցուցադրվի Սան Ֆրանցիսկոյում: 
Instagram-ում Grumpy Cat-ի կյանքին հետեւում է կես միլիոն, իսկ Twitter-ում՝ 300 հազար օգտատեր:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

