1154 դիտում
13:44 27-08-2015
Խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և փաստաթղթեր կեղծելու գործը ուղարկվել է ՀՔԾ
Արտակ Մ.-ն, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, թե ավտոմեքենան ոչ թե սեփականատերը, այլ ինքն է վարել, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել անվճարունակության պատճառով` պետությանը հասցնելով 2 մլն. 195 հազ. 500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4271 դիտում
19:15 10-09-2016
Գույքային վնաս` խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով
1111 դիտում
18:28 25-02-2023
Արցախի ԱԽ պաշտոնյայի կողմից պետությանը գույքային վնաս պատճառելու դեպքով հարուցվել է քրգործ
Այս բաժնից
1966 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին