Նորաձևության տները գնում են կոկորդիլոսների ֆերմաները` թանկարժեք կաշի ստանալու համար
Վերջին մեկ տարվա ընթացքում նորաձևության ոլորտի ներկայացուցիչները գնել են Ավստրալիայի կոկորդիլոսների ֆերմաների 80 տոկոսը:
Հայտնի է, որ կոկորդիլոսի կաշին մեծ պահանջարկ ունի նորաձևության արդյունաբերությունում, իսկ կոկորդիլոսի կաշվից իրերի գինը տասնյակ հազարավոր դոլար է կազմում:
Բնապահպանները քննադատում են նման մոտեցումը, սակայն նորաձևության ոլորտի ներկայացուցիչները գտնում են, որ նման ֆերմաները պաշտպանում են գիշատիչներին` անօրինական որսի զոհ դառնալու ճակատագրից: