Լուսնի վրա ճապոնական խմիչք կգովազդեն
Ճապոնական արտադրության խմիչքը կլինի առաջին «մթերքը», որը կուղարկվի Լուսին եւ կգովազդվի: Otsuka Pharmaceutical ընկերությունը հայտարարել է, որ արտադրանքը կլինի տիտանից պատրաստված տարայով եւ հերմետիկ փակվող կափարիչով:
Ընկերությունում նախատեսում են, որ ապագայի տիեզերագնացները խմիչքին կարող են խառնել «Լուսնի վրայի ջուրը եւ օգտագործել այն»:
«Խմիչքը» Լուսին կհասնի 2016թ.-ին՝ Griffin սարքավորման միջոցով: