5546 դիտում
11:00 21-03-2014
77-ամյա խոշտանգված գերու վրա ադրբեջանցիները լուսնի և աստղի պատկերով դաջվածքներ են արել
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:
Նա նշեց, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով: Իսկ վիրահատությունը թեեւ հաջող է անցել, բայց հայրս շատ թույլ է: Դեռ չի կարողանում խոսել: Գլուխը բարձրացնում է, ցանկանում ինչ-որ բան ասել, բայց չի կարողանում»,- ավելացրեց Հեղինե Խոջոյանը:
Մինչ այդ Հ. Խոջոյանը տեղեկացրել էր, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
13449 դիտում
15:22 07-08-2014
Ադրբեջանցիները հրապարակել են հայ գերու նկարը
3377 դիտում
20:27 17-02-2015
Զլատան Իբրահիմովիչը նոր դաջվածքներ է արել
2992 դիտում
14:49 03-08-2016
Հանրահայտ մրցավար Մարկ Կլատենբուրգը զարմանալի դաջվածքներ է արել
Այս բաժնից
1162 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1024 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
1168 դիտում
19:41 08-01-2025
Արցախցիների համար 2025 թվականից կգործի նորացված աջակցության ծրագիր