Հունգարիայում 4 սակրավորներ պայթել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականի վրա
Հունգարիայի Խորտոբադ ազգային այգում, որտեղ նախկինում տեղակայված է եղել ռազմական պոլիգոն, ողբերգությական դեպք է տեղի ու ունեցել:
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, հղում անելով MTI գործակալությանը, 5 սակրավորներ պայթել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականի վրա: Պայթյունի հետևանքով 4 հոգի մահացել են, իսկ մեկը ստացռլ է մարմնական վնասվածքներ:
Նշվում է, որ ականը գործել է այն պահին, երբ սակրավորները փորձել են այն վնասազերծել:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: