Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 1 տոննա քաշով ռումբ է հայտնաբերվել. 10 հազար մարդ տարհանվել է
Գերմանական Կոբլենց քաղաքում տարհանել են 10 հազար բնակչի` շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերած ռումբի պատճառով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 1 տոննա քաշով արկը տեղում չեզոքացնելու որոշում է կայացվել, ինչի պատճառով հազարավոր բնակիչներ ստիպված են լքել իրենց տները: