1487 դիտում
15:09 26-08-2015
ՀՀ բնապահպանության նախարարն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախ. լուսանկարներ
ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նախագահ Բակո Սահակյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Արցախի միջև բնապահպանական ոլորտում համագործակցությունն ավելի սերտացնելու համար, մասնավորապես նշելով. "ՀՀ բնապահպանության նախարարությունը հաջողված քայլեր է ձեռնարկում միջազգային մի շարք բնապահպանական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ և այդ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող ծրագրերում ակնկալում է տեսնել ԼՂՀ համապատասխան կառույցի ակտիվ մասնակցությունը":
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը:
Ոլորտային քննարկումները շարունակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում:
Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ՝ բնական ռեսուրսների պահպանության և շահագործման առումով: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումներն առաջիկայում տալու են իրենց դրական արդյունքները:
Փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը Արամայիս Գրիգորյանին է հանձնել ԼՂՀ վարչապետի հուշամեդալը, որը նրան շնորհվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևատրման համար՝ Արամայիս Գրիգորյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան կառույցի հետ ավելի կընդլայնեն համագործակցությունը՝ օրենսդրական դաշտի բարելավման, տեսչական ստուգումների իրականացման և լաբորատոր աշխատանքների կազմակերպման ուղղություններով:
Հանդիպման ավարտին Արամայիս Գրիգորյանը փոխվարչապետին է հանձնել ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գիրքը: Իր հերթին փոխվարչապետը հյուրերին է նվիրել արցախցի մեղվաբույծների արտադրանքը, որի անհատական փաթեթավորումն իրականացնում է «Արցախ մեղր» ընկերությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
994 դիտում
15:33 29-03-2016
ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել էր Արցախ
1576 դիտում
19:29 01-04-2016
ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է ԼՂՀ
925 դիտում
09:50 05-03-2024
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը