Թուրքիան պաշտոնապես միանում է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիոն պայքարին
Թուրքական օդուժը շուտով կներգրավվի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մեջ, հաղորդում է BBC-ն:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքի խոսքով՝ արդեն համաձայնեցվել են կոալիցիայի մեջ թուրքական կողմի մասնակցության տեխնիկական հարցերը և առաջիկա օրերին թուրքական կործանիչները կսկսեն հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին: