Լատվիան կարող է զորք ուղարկել «Իսլամական պետության» դեմ պայքարին
Լատվիայի Պաշտպանության նախարարությունը չի բացառում ԻՊ-ի դեմ պայքարելու համար Սիրիա և Իրաք զորք ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Լատվիայի ՊՆ ռազմահասարակական հարաբերությունների վարչության տնօրեն Յասպար Գալկինը, հաղորդում է Delfi-ն:
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ առայժմ խոսք չի գնում ուղիղ մարտական գործողություններին մասնակցելու մասին: Մինչ այժմ Լատվիան բավարարվել է միջազգային կոալիցիայում հումանիտար օգնություն տրամադրելով:
Նշենք, որ այս պահին Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարին միանալու տարբերակն է դիտարկում նաև Էստոնիան: