211652_close_icon
views-count2816 դիտում article-date 09:20 26-08-2015

Ռուբեն Հայրապետյանի դեմ քրգործ չհարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը հանցագործության մասին հաղորդում է պարունակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Այն, որ իրավապահները հրաժարվելու էին «էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու գործով քրեական գործ հարուցել և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին կամ նրա թիկնապահներին պատասխանատվության ենթարկել, ի սկզբանե հայտնի էր։ Սակայն ուշագրավ է, որ քրգործ չհարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ինքն է հանցագործության մասին հաղորդում պարունակում։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է. «2015թ. օգոստոսի 15-ին՝ժամը 19:30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն՝Արսեն Ավետիսյանին, առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը...»։ Պաշտոնապես խոստովանում են, որ ոստիկանությունն ահազանգը ստացել և ոչինչ չի արել, մինչև երեք ժամ անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ Ավետիսյանին ծեծված տեղափոխել են իրենց մոտ։ Սա անգործություն է և այս դեպքում, բացարձակապես կապ չունի՝ Արսեն Ավետիսյանը բողոքո՞ւմ է, ցուցմունք տալի՞ս է Հայրապետյանի դեմ, թե՞ ոչ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր