211652_close_icon
views-count3368 դիտում article-date 00:57 26-08-2015

Մեծ Բրիտանիայում հազվագյուտ ընձառյուծը ձագեր է ունեցել

Մեծ Բրիտանիայի Յորկշիր կոմսությունում գտնվող արգելոցում ամուրյան ընձառյուծը երեք ձագ է ունեցել: Հազվագյուտ կատվազգիների քանակն աշխարհում 80 է: Ձագերը ծնվել են հունիսին, սակայն այդ մասին այսօր է հայտարարվել: Արգելոցի աշխատակիցները նրանց խնամքով թաքցրել են կողմնակի անձանցից՝ մինչեւ պատվաստվելը: Արգելոցում իրականացվում է միջազգային ծրագիր՝ ամուրյան ընձառյուծների բազմացման եւ Սիբիրում բաց թողնելու նպատակով: Ռուսաստանում ամուրյան ընձառյուծները գրեթե ոչնչացել են որսագողերի ձեռքով, քանի որ մորթին չափազանց թանկ է գնահատվում:

Նմանատիպ նյութեր