«Լիվերպուլը» մի կերպ ազատվեց Բալոտելիից. ծաղրանկար
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին այսօր լքեց ակումբը և վարձավճարով տեղափոխվեց «Միլան»:
Իտալական ակումբը Բալոտելիին վերցրել է առանց նրա տրանսֆերը գնելու իրավունքի, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասն էլ վճարելու է «Լիվերպուլը»:
Սակայն անգլիական ակումբը նույնիսկ այս պայմաններով ուրախ էր ձերբազատվել Բալոտելիից, քանի որ վերջինս վաղուց բարձր աշխատավարձ ստանալուց բացի, ուրիշ այլ բանով Անգլիայում չէր զբաղվում: Ծաղրանկարը արտացոլում է այդ իրավիճակը: