971 դիտում
17:18 25-08-2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ:
Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար:
ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի արգասաբեր աշխատանքը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, եւ խաղաղությունը երկրում կվերահաստատվի:
Խորհրդարանի ղեկավարը Իվան Կուխտային հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան իր երախտագիտությունն է հայտնել խորհրդարանին եւ նրա ղեկավարին համգործակցության, դեսպանատան նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար: Իվան Կուխտան նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին եղել են փոխայցեր, արդյունավետ շփումներ երկու երկրների խորհրդարանականների միջեւ: Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծել է երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները եւ կարեւորել առաջիկա համագործակցության հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
2144 դիտում
16:21 27-07-2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
3432 դիտում
15:57 29-09-2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մոհամմադ Ռեյիսիի հետ
2871 դիտում
14:56 17-02-2016
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
Այս բաժնից
610 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1363 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա