Անգլիայի Պրեմիեր-Լիգա. Չեխն ու Մինյոլեն իսկական ներկայացում տվեցին. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 2-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» ընդունեց «Լիվերպուլին»:
Հանդիպումն արդարացրեց իր կարգավիճակը՝ մարզասերներին պարգևելով գոլային բազմաթիվ պահեր: Սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գոլ խփել. հրաշալի հանդիպում անցկացրեցին դարպասապահները՝ Սիմոն Մինյոլեն և հատկապես Պետեր Չեխը, որը իր լավագույն ավանդույթների համաձայն մի քանի ֆանտաստիկ սեյվեր կատարեց:
Նշենք, որ խաղի ընթացքում գնդակը երեք անգամ դիպել է դարպասաձողին. երկուսը՝ «Արսենալի», մեկը՝ «Լիվերպուլի»:
Այս տուրից հետո «Լիվերպուլը» 7 միավորով ընթանում է 3-րդ տեղում, իսկ «Արսենալը»՝ 4 միավորով 9-րդն է:
Անգլիայի Պրեմիեր-Լիգա, 3-րդ տուր
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 0:0