7042 դիտում
11:13 25-08-2015
Ինձ համար ամենաանընդունելին այն է, երբ կատուն սկսում է հաչալ մեզ վրա. ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ իր դեմ դուրս եկած նախկին կուսակից ընկերոջ մասին
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի ընտանեկան բիզնեսը խնդիրներ չունի, պարզապես տնտեսական վիճակին համահունչ դանդաղ քայլերով է առաջ շարժվում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը՝ արձագանքելով մամուլում շարունակաբար տեղ գտնող այն լուրերին, թե իր ընտանեկան բիզնեսը խնդիրներ ունի պարտքերի տեսքով։
Պատգամավորը նշեց, որ այդ լուրերը մամուլում տեղ են գտնում քաղաքական պատվերի արդյունքում։
«Համաշխարհային շուկայում, հատկապես այս բարդ տնտեսական իրավիճակում, ցանկացած ընկերություն ունի դեբիտորական եւ կրեդիտորական պարտքեր»,- ավելացրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ շրջանառվող տեղեկությունները կապված են իր քաղաքական գործունեության հետ, իսկ պատվիրողը իր նախկին կուսակիցներից է, ով ԱԺ պատգամավորի հետ անձնական խնդիրներ ունի։
«Հիմա չեմ ուզում անունը նշել, բայց եթե շարունակի, խոստանում եմ։ Ինձ համար ամենաանընդունելին այն է, երբ կատուն սկսում է հաչալ մեզ վրա։ Խորհուրդ չեմ տա նման բաներով զբաղվել։ Որոշել էի չարձագանքել։ Չարձագանքնելն էլ համաձայնության նշան է։ Հերիք է, ժողովուրդ, հանգստացե՛ք։ Մի՛ մտեք մարդկանց ընտանիքներ, թե չէ նենց կմտնեմ, որ էլ դու սուս»,- ավելացրեց Ա. Ախոյանը։
Հարցին, նախկին կուսակիցն ինչ խնդիրներ ունի իր հետ, արձագանքեց․«Անձնական խնդիր է, բավական լուրջ ռեյտինգ ունեմ հատկապես Արեւմտյան Հայաստանում իրականացվող աշխատանքներով եւ փորձում է պախարակել եւ թուրքերի ջրաղացին ջուր լցնել»։
Նմանատիպ նյութեր
11891 դիտում
11:32 10-03-2015
ԲՀԿ-ից առաջինը դուրս եկած ԱԺ գործարար պատգամավոր Արագած Ախոյանը կանդամակցի՞ այլ կուսակցության, թե՞ ոչ
28066 դիտում
15:33 19-02-2015
Առնետավազքը մեզ սազական չէ. ԲՀԿ-ն առաջինը լքած գործարար, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ իր քայլի մասին
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը