Բելառուսում օգոստոսի 24-ը «սև երկուշաբթի» են որակել
Բելառուսի տնտեսագետներն այսօր` օգոստոսի 24-ը «սև երկուշաբթի» են որակել: Բելառուսական արժույթը վերջին օրերին 7-րդ անկումն է արձանագրել:
Տարեսկզբի համեմատ բելառուսական արժույթը դոլարի համեմատ նվազել է 61 տոկոսով, եվրոյի համեմատ՝ 48 տոկոսով:
Այսօր դոլարը թանկացել է 872 ռուբլով, իսկ եվրոն` 1100-ով: