Իսրայելում այսուհետ շաբաթ օրերին ֆուտբոլ խաղալը քրեական հանցագործություն կհամարվի
Իսրայելի դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես երկրում արգելել ֆուտբոլային հանդիպումների անցկացումը շաբաթ օրերին:
Որոշումը պարտադրում է Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիային մինչեւ սեպտեմբերի 7-ը դադարեցնել շաբաթ օրերը հանդիպումներ կազմակերպել: Որոշումը չկատարելը կդիտարկվի որպես քրեական հանցագործություն:
Արգելքը դրվել է մի քանի հավատացյալ ֆուտբոլիստների հայցի քննարկման շրջանակներումլ Դատավորը ֆեդերացիայի ներկայացուցիչներին հայտնել է, որ նրանք շաբաթ օրերին աշխատելու թույլատվություն չունեն, այդ իսկ պատճառով այդ օրերին հանդիպումներ անցկացնելը քրեական հանցագործություն է:
Հուդաիզմի ավանդույթների համաձայն, շաբաթ օրը շաբաթվա վերջին օրն է, որի ժամանակ չի կարելի աշխատել: