Դավիթաշենի «Ամրոց» ռեստորանի մոտ 23-ամյա վարորդը Porsce-ով հայտնվելով վթարային իրավիճակում` հարվածել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  16:40-ի  սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում` «Ամրոց»  ռեստորանային համալիրի մոտ,  Porsce մակնիշի 31 ՍՕ 960 ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհյաին ոստիկանությոն 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ՃՈ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Գալստյանի կողմից վարած ВАЗ 2107 մակնիշի 09 ՏՍ 637 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, որի ժամանակ Porsce-ի վարորդ, Երևանի բնակիչ, 23-ամյա Դերենիկ Սամվելյանը խույս տալով բախումից` դուրս է եկել երթևեկելի գոտուց և տեղի է ունեցել վթարը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մեծն ԱՊՊԱ-ն դեպքի վայր է ժամանել ուշացումով ու արդարանում ու փորձում էր հավաքվածների ականջներին «լապշա»  կախել, թե իրենց ուշ են տեղեկացրել, սակայն հավաքվածները պնդում էին, որ մեկուկես ժամ առաջ են տեղեկացրել ԱՊՊԱ-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


