1377 դիտում
16:50 24-08-2015
Մինսկյան համաձայնությունները չկատարելու դեպքում Ռուսաստանին խստագույն պատիժ է սպասվում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը խիստ քննադատության է ենթարկել ռուսական իշխանություններին ոչ անկեղծ ու անհետևողական լինելու համար: Ֆրանսիական JDD-ին տված հարցազրույցում նա խոստացել է, որ Մինսկում ձեռք բերված համաձայնությունները չկատարելու դեպքում Ռուսաստանն իր արժանի պատիժը կստանա:
«Խնդիրն այն չէ, որ վստահենք կամ ոչ: Այժմ կարևոր է այն, որպեսզի կողմերին հիշեցնենք, որ նրանք պետք է կատարեն իրենց տվա խոստումը, այլապես խիստ պատիժ կլինի: Այսպես ասենք՝ կան վերելքներ ու վայրէջքներ: Երբեմն ռուսները զիջումների են գնում, երբեմն էլ հայտարարում, որ անջատողականների գործողությունները Ռուսաստանից կախված չեն լինում»,-նշել է Ֆաբիուսը:
Բեռլինում այսօր հանդիպելու են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ քննարկելու համար Դոնբասի իրադրությունը:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
13:52 18-02-2015
Մոսկվան ավելի բարձր գին կվճարի, եթե չկատարի մինսկյան համաձայնությունները. Ջո Բայդեն
Այս բաժնից
886 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1345 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
919 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել