Երկրին նոր Սառցե դարաշրջան է սպասվում. գիտնականներ
Ռուս եւ բրիտանացի գիտնականների խումբը սենսացիոն հայտարարություն է արել, թե Երկիր Մոլորակին 15 տարի անց նոր Սառցե դարաշրջան է սպասվում:
Օդերեւութաբանները պարզել են, որ գլոբալ սառեցման շրջանը կսկսվի 2030-2040 թթ. եւ կտեւի մոտ 30 տարի: Այդ ժամանակ կդիտվեն 1645-1715 թթ. գրանցված չափազանց ցուրտ ձմեռներ, որոնք տեւել են կես տարի:
Մասնագետների խոսքով՝ գլոբալ սառեցման պատճառը Արեւի վրա «սեւ կետերի» թվի կտրուկ նվազումն է: